Կցանկանայի, որ մենք մտածենք մյուս խաղերի բացման արարողությունն այլ քաղաքներում անելու մասին


17:03 , 3 օգոստոս, 2015

Համահայկական խաղերը Հայաստան են բերել հազարավոր հայերի ու այս փաստը շատ ուրախալի է: Ուրախալի է նաև այն, որ մրցումներն անց են կացվում ոչ միայն Երևանում, այլև մյուս խոշոր քաղաքներում: Կցանկանայի, որ խաղերի ավարտից անմիջապես հետո մենք մտածենք մյուս խաղերի բացման արարողությունը Գյումրիում, ապա՝ Վանաձորում, Կապանում, Աբովյանում ու Ստեփանակերտում անելու մասին: Եթե նման նպատակ դրվի, ապա վերոնշյալ քաղաքներոն ամեն համահայկականից հետո կունենան գոնե միջազգային չափանիշներին լրիվ համապատասխանող խոշոր մարզադաշտեր ու զարգացած ենթակառուցվածքներ, ինչը թույլ կտա հետագայում ֆուտբոլային միռազգային առաջնությունների հյուրընկալման հայտ ներկայացնել: