ԼՂՀ գնացող հայաստանցիներ, անջատեք ձեր գեոլակացիան


14:09 , 3 օգոստոս, 2015

Հարգելի ՖԲՀ,
Շատ ուրախ եմ, որ դեպի ԼՂՀ գնացող հայաստանցիների թիվը կտրուկ ավելացել է: Տեսնում եմ նաև ՖԲ-ում արված բազմաթիվ գրառումներ և նկարներ այս թեմայով:
Բայց խնդրում եմ ձեզ, անջատեք ձեր գեոլակացիան, քանզի այս անտեր ՖԲ-ն Արցախում արված ձեր գրառումները այդ դեպքում նույնականացնում է որպես Ադրբեջան:
Համաձայնեք, շատ տհաճ է: