Երևանում հարսը սեփական հարսանիքից տեղափոխվել է ուղիղ հիվանդանոց


18:50 , 3 օգոստոս, 2015

deArmtimes.com-ը գրում է.

Երեւանի արվարձանում գտնվող «Հատիսի լանջին» ռեստորանից օգոստոսի մեկին թունավորման ախտանշաններով տարբեր հիվանդանոցներ տեղափոխվածների մեջ եղել է նաեւ հարսը: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի բուժգծով տեղակալ Ռոբերտ Օդուսյանը: Հարսը բուժում է ստացել հենց այս կենտրոնում:

Օրդուսյանը փոխանցնեց, որ բոլոր հիվանդներն արդեն լավացումով դուրս են գրվել, այդ թվում եւ հարսը: Ընդհանուր առմամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 19 հիվանդ: Նրանցից 4-ը եղել են երեխաներ` 7-12 տարեկան:

Նշենք, որ «Հատիսի լանջին» ռեստորանում օգոստոսի մեկին եղել է հարսանյաց խնջույք, եւ հիվանդանոցներ են տեղափոխվել մասնակիցներից շուրջ 35-ը: Նրանց ինքնազգացողությունը սկսել է վատանալ սնունդ ընդունելուց արդեն կարճ ժամանակ անց: