Պաշտոնավորնե՛ր, իջե՛ք ձեր մեքենաներից ու դո՛ւրս եկեք ձեր աշխատասենյակներից և կտեսնեք ցավալի իրականությունը


14:04 , 3 օգոստոս, 2015

Այն ինչ մեքենա վարելուց համարյա թե չենք նկատում,ես այս քանի օրերի ընթացքում նկատեցի հեծանիվ վարելիս՝միայն Երրորդ մասից Չարբախ հատվածի երեք աղբանոցներում,իջնել և բարձրանալու ճանապարհին վեց տարբեր մարդկանց տեսա աղբը փորփրելուց,նրանցից երկուսին,հենց տեղում կանգնած,սնվելուց՝սիրտս մղկտաց:
Ամո՛թ,բոլոր այն մեծահարուստներին ու պաշտոնավորներին,որոց ես անձամբ տարբեր առիթներով հանդիպել եմ և խոսակցությունների ընթացքում լսել այսպիսի արտահայտություն.«ժողովրդի վիճակը լավա,հեչ էլ վատ չի,տես օբեկտները վխտում են իրիկունները» ու բնականաբար ես հակառակվել եմ,վիճել,երբեմն ամոթանք շպրտել դեմքներին ու հեռացել վիրավորված:
Ամո՛թ նրանց ևս,որոնց անձամբ չեմ ճանաչում բայց վստահ եմ,որ վերը նշված տեսակներից շատ կլինեն...
ԻՋԵ՛Ք ձեր ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԵ՛Ք ձեր ՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ,ԿՏԵՍՆԵՔ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: