Իրենց առաջին հանդիպումը Թիարա Դել Ռիոն և Բյու Զիմբրոն որոշեցին անցկացնել ռոմանտիկ ընթիրքով և մոմերով զարդարված սեղանի շուրջ։ Բայց հաստատությունում գազի արտահոսքը ռոմանտիկ երեկոն իսկական մղձավանջի վերածեց։ Աղջկա մաշկի 50%–ն այրվեց, իսկ նրա ընտրյալը ձեռքերին այրվածքներ էր ստացել։
Թիարան մաշկի փոխպատվաստման 22 վիրահատություն տարավ, ինչի արդյունքում մեջքի դաջվածքը տեղափոխվեց ոտքին։
Հատկանշական է, որ, չնայած ահավոր առաջին հանդիպման, զույգը դեռ միասին է։