Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա


18:20 , 1 օգոստոս, 2015

shumaxerAraratnews.am-ը գրում է.

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: «Որոշակի դրական տեղաշարժ կա, որն էլ հույս է տալիս, որ Միխայելը կառողջանա»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասել է Շումախերի կինը՝ Սաբինա Կեմը:

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերին Շումախերը ֆրանսիական Ալպերում ընկել էլ դահուկներից և գլխին հարված ստացել: Նա երկար ժամանակ մնացել է կոմայի մեջ: Գերմանացի ավտոարշավորդը կարողացել է դուրս գալ կոմայից, ավելի ուշ Շումախերի ընտանիքը որոշել է Միխայելի բուժումը շարունակել տանը: