Դանիացիները 5 տարվա ընթացքում առանց մեքենաների քաղաք կստեղծեն


23:00 , 1 օգոստոս, 2015

unnamedԴանիայի Օրհուսա քաղաքի արվարձանների բնակիչների թիվը ծրագրվում է հասցնել 15 հազարի: Բնակավայրը կստանա Nye անունը, որ դանիերենից թարգմանաբար նշանակում է «նոր»: Դա կլինի կանաչ քաղաք, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բնակիչների և շրջապատող բնության միջև ներդաշնակություն կստեղծվի:

Օրհուսայի կենտրոնի հետ կապը կիրականանա տրամվայների միջոցով: Բնակավայրի ամբողջ տարածքով մեկ կանցկացվեն հեծանվային ուղիներ:

Նշվում է, որ արվարձանների բնակիչներից ոմանք կարող են ունենալ ավտոմեքենաներ, սակայն դրանք պետք է պահվեն բնակելի թաղամասերից փոքր հեռավորության վրա հատկացված հատուկ գոտում:

Սպասվում է, որ նախագիծը ավարտին կհասցվի առաջիկա 5 տարում: