Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան առեղծվածը. ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով


17:10 , 1 օգոստոս, 2015

38275ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն: