Սիցիլիական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Նաումի Քեմբելին


17:00 , 1 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Սիցիլիական դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել հայտնի մոդել Նաումի Քեմբելին Գաետանո դի Ջովանիին ծեծելու համար: Վերջինս 2009 թվականին լուսանկարել էր Քեմբելին, երբ նա եղել էր իր փեսացուի՝ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Դորոնինի հետ:

Մոդելը և նրա փաստաբանը մտադիր են բողոքարկել վճիռը: Միևնույն ժամանակ նրանք հրաժարվել են մեկնաբանություններ տալ այս գործով՝ նշելով,  որ դատական գործընթացը դեռ ավարտված չէ: