Հուսարները լեհական թագավորական էլիտար հեծելազորն էին, որոնք մարտի դաշտերում հաստատեցին իրենց գերիշխանությունը
XVI
-րդ դարի սկզբից մինչև
XVIII դար։ «Թևավոր հուսարներին» դժվար էր չնկատել մարտի դաշտում։ Նրանք կրում էին թեթև զրահ, որոնց վրա ամրացված էին հրեշտակի թևեր, գազանների մորթիներ, և նրանք զինված էին շատ երկար նիզակներով։
1660թ.-ին Չուդնովի ճակատամարտի ժամանակ թնդանոթի գունդը հարվածեց հուսարին, բայց նա ողջ մնաց, քանի որ զրահը՝ թիկնապանակը, չէր խոցվել, չնայած նա շատ կոտրվածքներ ստացավ։
Կիրգհոլմի ճակատամարտի ժամանակ 2500 հուսարներ որոշիչ դեր խաղացին 11.000 շվեդներին կործանելու գործում։
Կլուշինի ճակատամարտում 3000 հուսարներ հետ մղեցին 35.000-անոց ռուսական և շվեդական վարձկանների 10 հարձակումներ։