Մյանմայում արտակարգ դրություն է ջրհեղեղների պատճառով


21:00 , 1 օգոստոս, 2015

Newsline.am-ը գրում է.

Մյանմայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ջրհեղեղների պատճառով, որոնք առաջացել են հորդառատ անձրևներից: Երկրի կենտրոնական և արևմտյան մարզերում տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են: Տուժել են հարյուր հազարավոր մարդիկ, ամենաքիչը 20 մարդ մահացել է:

Երկրի բնակիչները BBC-ի թղթակցին ասել են, որ մի շարք քաղաքներում կա սննդի պակաս: Ականատեսներն ասում են, որ այն ջրհեղեղը վերջին տասնամյակում ամենից ավելի ուժգինն է: