«Վիտամին ակումբ»-ի տղաները սպորտային ինտերնետ ալիք են հիմնել և նոր հումորային նախագծեր են պատրաստում


14:10 , 1 օգոստոս, 2015

«Վիտամին ակումբ»-ի տղաները սպորտային ինտերնետ ալիք են հիմնել և նոր հումորային նախագծեր են պատրաստումLife.panorama.am-ը գրում է.

Երկար ժամանակ է` «Վիտամին ակումբ»-ը նոր հաղորդումներով չի ներկայանում, ինչն արդեն հումորային ակումբի երկրպագուներին անհանգստանալու տեղիք է տալիս: Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբ»-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նոր եթերաշրջանը ուշանում և արդյոք «Վիտամին ակումբ»-ն այլևս եթերում չի լինի.

«Այս շրջանում «Վիտամին ակումբ»-ը գտնվում է դադարի շրջանում, որովհետև տղաները ներգարվված են տարբեր նախագծերում՝ Գարիկը նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, Արամը պատրաստվում է ռուսական «Голос» նախագծին, որի կույր լսումները կսկսվեն օգոստոս ամսից: Բացի տղաների կողմնակի զբաղվածությունից, մենք բոլորս զբաղված ենք մեր նոր նախագծով, խոսքը «Վիտամին-սպորտ» ինտերնետային սպորտային ալիքի մասին է, որի միջոցով մեր երկրում փորձում ենք նպաստել սպորտի զարգացմանը: Ի դեպ՝ ալիքը արդեն գործում է «V Sport» անվամբ, բայց որպես այդպիսին շնորհանդես դեռ չի եղել»,-նշեց նա:

«Միաժամանակ, նոր հումորային, ժամանցային նախագծեր ունենք, որոնցով այս պահին զբաղված ենք, բայց թե, երբ դրանք եթեր դուրս կգան, և դրանից կախված «Վիտամին ակումբ» հաղորդաշարը, երբ կլինի էկրաններին կամ մոտական ժամանակներս կլինի, թե ոչ, պարզ կդառնա ավելի ուշ: Շեշտեմ, որ այս պահին մեկնաբանություն չտալը կապված է միայն այն փաստի հետ, որ մենք ինքներս էլ դեռ ոչինչ հստակ չգիտենք»,- նկատեց Վլադ Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ