Մարադոնան նախկին կնոջը մեղադրում է 9 միլիոն դոլար գողանալու համար


19:45 , 1 օգոստոս, 2015

xw_1079499Մարադոնայի խոսքով՝ նրա նախկին կինը` Կլաուդիա Վիլյաֆանյան, ում հետ նա ամուսնացած է եղել 1984-2004 թվականներին, նրան թալանել է 9 միլիոն դոլարի չափով:

«Իմ մանկության տարիների սերը, իմ նախկին կինը գող դուրս եկավ: Եթե նա իրոք արել է այն, ինչից մենք բոլորս վախենում ենք, ապա նա բանտ կնստի»,- մեջբերում է Մարադոնայի խոսքերը BBC-ն: