Կեղծ ընկույզներ չինական շուկաներում (տեսանյութ, լուսանկարներ)


07:52 , 1 օգոստոս, 2015

Չինացիներն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց կեղծարարությամբ։ Նրանք կեղծում են բացառապես ամեն ինչ. ավտոմեքենաներ, տեխնիկա, համաշխարհային բրենդների հագուստները, նույնիսկ քաղաքներ ու շինություններ։ Այնպես որ, այս դեպքն առանձնապես զարմանալի չէ, ուղղակի տարօրինակ է նրանով, թե ինչ միջոցով է դա արված։ Առաջին հայացքից սովորական հնդկական ընկույզ է, բայց գնում, բերում ես տուն, կոտրում... և ներսում հայտնաբերում կտորի մեջ փաթաթած ցեմենտի մանր կտորներ։ Հենց դա էլ պատահեց նյութի հերոս չինացու հետ։ Շուկայի պատահական վաճառողներից մեկից գնեց ընկույզը, բայց տանը պարզեց, որ վճարել է ներսում ցեմենտի կտորներով սոսնձված կեղևի համար։

Հնդկական ընկույզը մեծ պահանջարկ ունի Չինաստանում և էժաններից չէ, իսկ առավել ևս այս արհեստական քաշով դրա վաճառողը մի քանի ամսից միլիոնատեր կդառնա, եթե, իհարկե, մինչ այդ ոստիկանների ձեռքը չընկնի։

Китайцы научились подделывать грецкие орехи

Китайцы научились подделывать грецкие орехи

Китайцы научились подделывать грецкие орехи

Китайцы научились подделывать грецкие орехи

Китайцы научились подделывать грецкие орехи