Tert.am–ը գրում է.
Առավոտյան արթնանալով երբեմն աչքերի տակ ուռած շրջանակներ ենք նկատում՝ պարկեր: Դրանց առաջացման պատճառ կարող է լինել անհանգիստ քունը, մեծ քանակով կոֆեինի օգտագործումը, սթրեսը կամ շնչառական խնդիրները: Այս պարկերը կարելի է վերացնել բնական միջոցներով, որոնք ներկայացնում է Healthy Living House-ը:
1. Խոնավ սրբիչներ
Քնելուց առաջ կարելի է խոնավ սրբիչ դնել սառնարանը, իսկ առավոտյան դրանք 5 րոպեով հանել և դնել ճակատին ու աչքերին:
2. Թեյի բարձիկներ
Ամենից օգտակար տարբերակը, որն օգնում է նաև աչքերի տակ եղած պարկերը վերացնել, թեյի բարձիկներ են, որոնք պետք է դնել այդ հատվածում և թողնել 20 րոպե:
3. Վարունգի շերտեր
Ամեն աչքի տակ մեկ շերտ վարունգ է անհրաժեշտ դնել և թողնել 10 րոպե: Այս միջոցն օգնում է խոնավեցնել և հարթեցնել մաշկը:
4. Հալվե (ալոե)
Հին Եգիպտոսում հալվեն անվանում էին «հավերժական կյանքի բույս»: Հալվեի տերևը պետք է կիսել և
հյութալի հատվածով մերսել աչքի տակի հատվածը: Հալվեն օգնում է բուժել տարատեսակ մաշկային հիվանդություններ:
5. Կոկոսի յուղ
Օգտակար է նաև կոկոսի և նուշի յուղի խառնուրդով (մեկական ճաշի գդալ) արվող մերսումը: