Ստիպում ենք օրգանիզմին աճել. ինչպես դառնալ բարձրահասակ


02:57 , 1 օգոստոս, 2015

D038B531-DE30-4E4B-9945-E8E86C867C9FԳոյություն ունեն մի քանի վերահսկող գործոններ, որոնք ազդում են հասակի վրա: Գիտնականները ենթադրում են, որ մարդու հասակը 60-80 տոկոսով պայմանավորված է գենետիկական գործոններով: Սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես չի կարելի ազդել հասակի վրա: Կարևոր խնդիր է չխանգարել բնական աճին և վերացնել այն գործոնները, որոնք կարող են աճը դադարեցնել:

Հասունացման տարիքում թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը խանգարում են օրգանիզմի առողջ զարգացմանը: Դրա վրա ազդում է նաև անբավարար սնունդը:

Բարձրահասակ դառնալու ճիշտ օրակարգ

Օգտագործեք շատ բուսական սպիտակուց: Սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներից են սպիտակ թռչնամիսը, սոյան, ձուկը, կաթնամթերքը: Իսկ արագ ածխաջրերը` պիցցան, կոնֆետները, ըմպելիքները և այլ քաղցրավենիքներ, հենաշարժական ապարատի և մկանային համակարգի վրա հակառակ ազդեցություն են ունենում: Կերեք մթերքներ կալցիումի, ցինկի և D վիտամինի բարձր պարունակությամբ:

Սպորտ- ձգումներ վերև
Հասունացման շրջանում կարևոր են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Աճելու և զարգանալու համար դեռահասը պետք է լինի ակտիվ: Շատ օգտակար են վարժությունները և սովորական թռիչքները: Մկանների մարզմանը նվիրեք օրը 30 րոպեից ոչ պակաս: Հաճախեք մարզադահլիճներ: Քայլեք շատ և հաճույքով:
Քնեք աճելու համար
Լիարժեք հանգիստ քունը ակտիվ աճի գրավական է: Օրգանիզմը աճում է հենց քնած ժամանակ: Դեռահասներին և մինչև 20 տարեկան երիտասարդներին խորհուրդ է տրվում քնել 9-11 ժամ օրական: Աճի հորմոն սոմատոտրոպինը ամենաշատն արտադրվում է քնած ժամանակ: