Անի Զախարյանը նույնպես կմիանա Արթուր Բաղդասարյանին


15:14 , 31 հուլիս, 2015

Հունիսի 6-ին Օրինաց երկիրը մի քանի կուսակցությունների ու հինգ տասնյակ ՀԿ-ների հետ հայտարարեց նոր՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին։

Արթուր Բաղդասարյանի օրեցօր աճող հեղինակությունն ավելի ու ավելի մեծ մարդկային զանգվածներ է միավորում «Հայկական վերածնունդ»-ի շուրջը: Ըստ շրջանառվող լուրերի` շուտով ՕԵԿ-ի ստեղծած շարժմանն են միանալու այնպիսի երիտասարդ ու հեռանկարային գործիչներ, ինչպիսիք են Անի Զախարյանը, Տիգրան Կարապետյանը, Արշակ Սադոյանը, Գառնիկ Իսագուլյանը և այլք:

Իսկ ահա արդեն այսօր պարզ դարձավ, որ «Հայկական վերածնունդ»-ին է միացել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր երեք հոգանոց բազմությամբ:

Վերջապես մեր երկրում հասունանում է իրական ու բովանդակային ընդդիմություն: