Araratnews.am-ը գրում է.
Օլիմպիական ջահը, որը 1984 թվականին կրել է ամերիկացի հայտնի տասնամարտիկ Բրյուս Ջեները, աճուրդում վաճառվել է 24 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Օլիմպիական չեմպիոնն այս ջահով վազել է Նևադա նահանգի Տահո լճի մերձակայքում:
Աճուրդը կայացել է Չիկագո քաղաքում:
Հատկանշական է, որ 1976 թվականին օլիմպիական չեմպիոն դարձած Ջեները, ով ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայրն է, վերջերս փոխել է սեռը և նկարահանվում է հայտնի ամսագրերի համար: