Tert.am–ը գրում է.
Google ընկերությունը Շրի Լանկայի բնակիչներին կապահովի բարձր արագության ինտերնետով: Համացանցին միացումը կկատարվի օդապարիկների օգնությամբ, որոնք կարձակվեն Հնդկական օվկիանոսի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` Yahoo News-ին հղումով:
«Շրի Լանկայի ողջ կղզին` հարավից հյուսիս ապահովված կլինի բարձր արագությամբ ինտերնետով Google Loon ծրագրի օգնությամբ», հայտարարել է երկրի բարձր տեխնոլոգիաների գծով նախարար Մանգալա Սամարավեերան: Այսկերպ Շրի Լանկան կդառնա Հարավային Ասիայի առաջին երկիրը` ամբողջական ինտերնետ ծածկույթով:
Օդապարիկներին կմիանան նաև տեղի ինտերնետ մատակարարները, ինչը կմեծացնի իրենց առաջարկած ծառայությունների արագությունը: