Իր մահից վայրկյաններ առաջ կինը հասցրեց փրկել 2 տարեկան որդուն (տեսանյութ)


06:11 , 31 հուլիս, 2015

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել չինական հանրախանութներից մեկում՝ Սյան Լիույանի և նրա երկամյա որդու հետ։ Անվտանգության տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է շարժասանդուղքով բարձրացող կինը ոտք դնում պլատֆորմին, որը տեղում փլվում է, իսկ մահից վայրկյաններ առաջ կինը հասցնում է իր երեխային փոխանցել իրեն օգնել փորձող կանանցից մեկին։ Շարժասանդուղքի մեխանիզմը բառի բուն իմաստով կուլ տվեց կնոջը։ Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։

4 ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո փրկարարները դուրս բերեցին 30–ամյա կնոջ անշնչացած դին։ 

 20153007190037

Հետաքննությունը ցույց տվեց, որ միջադեպից մի քանի րոպե առաջ աշխատակիցները հասկացել են, որ էսկալատորը սարքին չէ, բայց միջոցներ ձեռք չեն առել անսարքությունը շտկելու համար։