Արժույթի միջազգային հիմնադրամը 1.24 մլրդ դոլարի ֆինօգնություն կտրամադրի Իրաքին


03:20 , 31 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամը Իրաքին 1.24 մլրդ դոլարի ֆինօգնություն կհատկացնի: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը 2015-ի հուլիսի 29-ին հաստատել է Իրաքին շուրջ 1.24 մլրդ դոլարի հատկացումը` արագացված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Գումարը տրամադրվում է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններից և նավթի գների անկումից  տուժած տնտեսական իրավիճակի բարելավման համար: