Դայվերների տարօրինակ գտածոն մտածելու տեղիք է տալիս (տեսանյութ)


02:49 , 31 հուլիս, 2015

Թուրքիայի ափերի մոտ դայվերների մի խումբ տարօրինակ, կիսաթափանցիկ և պղպջակի տեսքով մի բան հայտնաբերեց։

Այն գտնվում էր 22 մ խորության վրա։ Ջրասուզակների խոսքերով` դա դոնդողանման էր և «շատ փափուկ»։

Եվ միայն համացանցում տեսանյութի հրապարակումից հետո փորձագետները բացատրեցին, որ դա կաղամարի հսկայական ձու է եղել։ Նրանք նաև հայտնեցին, որ կաղամարի այդ չափի ձու գտնելը շատ հազվադեպ երևույթ է, այն էլ այդ խորության վրա։ Դա նշանակում է, որ նրանք քիչ–քիչ մոտենում են լողափերին, ինչը միանշանակ վտանգավոր է մարդկանց համար։

Բոլոր տեսակի կաղամարները գիշատիչներ են։ Նրանցից ամենամեծերը հասնում են մինչև 20 մ երկարության։