Որդ վաճառող առաջին ավտոմատ սարքն Ուկրաինայում (լուսանկարներ)


02:33 , 31 հուլիս, 2015

Ուկրաինական Լվով քաղաքում գործարկվել է երկրում առաջին որդ վաճառող ավտոմատ սարքը` «Авто Хроб»–ը։

Ուկրաիներեն хоробо նշանակում է որդ։ Սարքն իսկական գտածո է ձկնորսների համար։ Այստեղ ցանկացողները շուրջօրյա կարող են ձեռք բերել տարատեսակ ձկնորսական խայծեր` ինչպես թարմ, այնպես էլ չորացրած։ Սարքն առաջարկում է անձրևաորդ, ճիճուներ և այլ անողնաշարավորներ։