Հալքը՝ աշխարհի ամենամեծ պիտբուլը, որն ապրում է ամերիկյան ընտանիքներից մեկում, դարձել է 8 ձագուկների հայր:
Այս էլիտար շնից ծնված նորածին ձագերից յուրաքանչյուրը կարող է արժենալ մինչև 500 հազար դոլար յուրաքանչյուրը:
Նրա տերերը՝ Մարլոն ու Լիզա Գրենանները, իրենց երեք տարեկան երեխայի՝ Ջորդանի ապահովությունը վստահում են Հալքին։ Ջորդանն օգտվում է առիթից ու ձիու պես հեծնում է Հալքին, սակայն որքան էլ որ Ջորդանը Հալքի հոգին հանում է, Հալքը երբեք չի վնասում երեխային, քանի որ շատ կապված է նրա հետ։ Հալքը կշռում է 79 կգ: