Զբոսաշրջիկները սրբեր չեն, այդ թվում նաև մենք, երբ գնում ենք արտերկիր


23:48 , 30 հուլիս, 2015

Նորից եկան պարսիկ զբոսաշրջիկները, և նորից սկսվեցին խոսակցությունները, որ իրենք գալիս, մեր աղջիկներին նեղացնում են և այլն: Նախ՝ Իրանում ապրած կամ շփումներ ունեցած մարդիկ կփաստեն, որ չնայած կրոնական արգեքին՝ պարսկուհիները շատ ազատ են ապրում, և բավական տարածված է արտաամուսնական կապը, երկրորդ՝ ամեն ազգի մեջ էլ կան մարմնավաճառներ, երրորդ՝ ես տեսել եմ Հայաստանում շատ պարսիկ ընտանիքներ, ովքեր ուղղակի եկել են հանգստանալու և շատ շնորհքով մարդիկ են: Ասելիքս այն է, որ պետք չէ սրել տրամադրություններ, թող գան Հայաստան, փող թողնեն ու գնան, իսկ եթե հանկարծ տեսնում եք, որ ինչ-որ մեկն աղջկա է նեղացնում փողոցում, ապա սատկացրեք տեղում, իսկ եթե չէ՝ ոստիկանություն զանգեք: Զբոսաշրջիկները սրբեր չեն, այդ թվում նաև մենք, երբ գնում ենք արտերկիր, հանգիստ է պետք նայել շատ հարցերի։