Ադրբեջանը հայ դիվանագիտությանը մի փառահեղ հաղթանակ է նվիրել, որից անհապաղ պիտի օգտվեն Հայաստանն ու Արցախը


19:35 , 30 հուլիս, 2015

Ադրբեջանը հայ դիվանագիտությանը մի փառահեղ հաղթանակ է նվիրել, որից անհապաղ պիտի օգտվեն Հայաստանն ու Արցախը:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի հանդեպ միջազգային հետախուզում կազմակերպելու Ադրբեջանի քայլը հուշում է, որ այդ երկիրը միանշանակորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես ազատ և անկախ տարածք: Եթե Ադրբեջանն Արցախը համարեր իր տարածքային ամբողջականության մի մաս, ապա իրավունք չէր ունենա հայտարարելու միջազգային հետախուզում:
Այնպես որ, գնդակը մեր դաշտում է, այն պիտի հասցնել Ադրբեջանի դարպասին և գոլ խփել...
Քանի դեռ Ռուսաստանը մեր իշխանությունների ականջներից չի քաշել և չի ստիպել ենթարկվել...