Մահացել է երեկ «Էրեբունի» ԲԿ–ում մահացած ծննդկանի երեխան


15:20 , 30 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն երեկ տեղափոխված և մահացած ծննդկան քսանվեցամյա Մերի Մարգարյանի երեխան մահացել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։  Նա նշեց, որ երեխան մահացել է ժամը 12։10։