Մահացած ծննդկանի երեխան ապրելու շանսեր չունի. «Էրեբունի» ԲԿ


14:20 , 30 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ երեկ տեղափոխված և մահացած ծննդկան քսանվեցամյա Մերի Մարգարյանի երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

«Երեխայի վիճակը կայուն ծանր է, սակայն ապրելու շանսեր չունի: Երեխան զարգացած չէ, միացված է արհեստական շնչառական ապարատին և կենսական կարևոր օրգանները բացակայում են»,- ասաց նա։