18-ամյա Լինդսի Լորենսոն սակավարյունության դեմ էր պայքարում 6 տարեկանից: Չնայած բազմաթիվ դեղամիջոցներին ու քիմիաթերապիայի սեանսներին, աղջիկը ընկավ կոմայի մեջ:
Դարլինը՝ հուսահատ մայրը, որոշեց իր աղջկան երգ նվիրել: Մայրը երգը կատարեց ընդամենը մեկ անգամ՝ հենց հիվանդասենյակում:
Լինդսիի հայրը չգիտեր կնոջ մտահղացման մասին: Նա մի անգամ բացեց հիվանդասենյակի դուռն ու տեսավ, թե ինչպես է իր կինը կիթառով նստել դստեր մահճակալի մոտ ու երգում իրենց աղջկա համար:
Հասկանալով պահի յուրահատկությունը՝ տղամարդը սկսեց հեռախոսով նկարել:
Նա հավատում էր, որ անգամ կոմայի մեջ գտնվող աղջիկը լսում է իր մոր երգը:
Ցավոք, աղջիկը այդ տեսանյութը նկարելուց մեկ ամիս անց մահացավ:
Այն, թե ինչպես է այդ ընտանիքը իր կյանքի բարդ պահերը դիմակայում, արժանի է հարգանքի: