Apple վազելիս ականջից չընկնող ականջակալների դիզայն է արտոնագրել


00:42 , 30 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Apple ընկերությունը  արտոնագրել է վազելիս ականջից չընկնող  ականջակալների դիզայնը:

Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` վկայակոչելով Mac Digger պորտալը, արտոնագրի համաձայն`  չընկնող ականջակալներ կարելի է ստեղծել արտաքին ճկուն հատվածի շնորհիվ, որն ընդունում է ականջի ձևը, ինչն էլ օգնում է ականջակալին հնարավորինս լավ տեղավորվել ականջում շարժվելիս:

Նոր կոնստրուկցիան կոչված է օգնելու  Apple-ին` հաղթահարել Apple EarPods ականջակալների հետ առաջ եկող խնդիրները, որոնց չափսերը մեծ կամ փոքր են լինում օգտվողների  ականջների համեմատ: