Ինչպե՞ս կրթել զավակին, որ նրա մեջ ձևավորվի վաղվա մարդը` գիտակից, ազգասեր (VIDEO)


23:27 , 19 նոյեմբեր, 2012

Կոմիտաս Վարդապետի մտածումները՝ ինչպես կրթել զավակին, որ նրա մեջ ձևավորվի վաղվա մարդը՝ գիտակից, ազգասեր, նվիրյալը իր սրբազան երկրի, աստվածընտիր իր ժողովրդի և ամենակարևորը՝ իր ընտանիքի։ Դպրոցում մանկավարժները դաս են տալիս երեխային, ենթադրվում է՝ հարկավոր է կրթել նրանց այնպես, որ նրանց մեջ ձևավորվի արարող մարդու կերպարը և ոչ այլոց ստեղծածը շորթողը, կողոպտողը։ Մենք երբեք այդպիսին չենք եղել, մի փորձեք այլանդակել մեր ճշմարիտ հայկական պատկերը և գենը։ Դա մեզ վայել չէ։