Եթե թեկնածությունս առաջադրեմ 3-րդ անգամ, կհաղթեմ. Օբամա


10:35 , 29 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եթովպիա կատարած պաշտոնական այցի շրջանակում խոսել է նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը 3-րդ անգամ առաջադրելու մասին:

Ինչպես նշում է CNN-ը, Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ «եթե Սահմանադրությունը թույլ տար և ինքն իր թեկնածությունն առաջադրեր 3-րդ անգամ, ապա նորից կհաղթեր»։

«Իրականում, ես կարծում եմ, որ բավական լավ նախագահ եմ և առաջադրվելու դեպքում կրկին կհաղթեի: Բայց, ցավոք, չեմ կարող: Այնքան բան կա, որ կուզենայի անել Ամերիկան առաջ տանելու համար: Բայց օրենքն օրենք է, և ոչ ոք չի կարող անտեսել այն` նույնիսկ նախագահը»,-ասել է Օբաման: