Ամառը, իհարկե, հանգստի ժամանակահատված է: Եվ այն կարելի է զուգակցել ինքնակրթության հետ: Ինչպե՞ս համադրել հաճելին օգտակարի հետ:
Կարծում եմ՝ կարելի է ամռան ընթացքում
1. Կարդալ այն գեղարվեստական գիրքը (գրքերը), որը (որոնք) վաղուց մտապահում եք հարմար պահի ընթերցելու համար:
2. Կատարելագործել օտար լեզուների իմացությունը, հատկապես, եթե մեկնել եք արտերկիր:
3. Հանգստի ցանկացած վայրում՝ Հայաստանում, թե դրսում, ժամանակ գտնել մշակութային գործունեության համար. համերգներ, էքսկուրսիաներ, թանգարաններ:
4. Ընտրել և ունկնդրել 1-2 առցանց ուսումնական կուրս/ծրագիր նախընտրած ոլորտից:
5. Ժամանցը կազմակերպելիս պարբերաբար դիմել նաև ինտելեկտուալ խաղերի օգնությանը: