Մուշում քուրդ զինյալները երկու կամուրջ են պայթեցրել


15:34 , 28 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Մուշում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները երկու կամուրջ են պայթեցրել։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, միջադեպը տեղի է ունեցել Մուշ-Քուլփ ցամաքային ճանապարհին՝ պայթուցիկների գործարկման հետևանքով։

Թուրք ժանդարմները վարորդներին հրահանգել են փոխել ճանապարհը, քանի որ այդ հատվածում այն անանցանելի է դարձել։

Պայթյունից հետո PKK անդամները հեռացել են տարածքից, իսկ ժանդարմների խմբերը գործողություններ են սկսել։

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Հաքքարի շրջանում։ Այստեղ բանկի բաժանմունքի մոտ զինված հարձակման հետևանքով զինվորական է վիրավորվել։ Զինված անձը կրակ է բացել 27-ամյա սերժանտի ուղղությամբ, ինչի հետևանքով նա վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։