Դիետա նստակյաց մարդկանց համար


14:19 , 28 հուլիս, 2015

Ամերիկացի մասնագետները նոր դիետա են մշակել հատուկ նրանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում:

Ավելորդ քաշից հրաժարվել ցանկացողներին խորհուրդ է տրվում աշխատավայրում ականջակալներ դնել, միացնել աշխույժ երաժշտություն և սկսել պարել դրա տակ: Մեկ ժամ նստած պարելն այրում է 150 կալորիա:

Ավելորդ քաշից ազատվելու «նստակյաց» մեթոդը ենթադրում է աթոռը փոխարինել շեյփինգի համար նախատեսված գնդակով` մեջքն ուղիղ պահելու համար:

Պարզվում է` սառը օդը նույնպես օգնում է այրել ավելորդ կալորիաները, այդ պատճառով պետք է բացել գրասենյակի պատուհանները:

Նոր դիետան խորհուրդ է տալիս շատ ծիծաղել, քանի որ լիաթոք և անկեղծ ծիծաղն օգնում է բարելավել նյութափոխանակությունը և ոչնչացնում է կալորիաները: