Tert.am-ը գրում է.
Հալեպում ջրի ու էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատ բարելավվել է։ Հոսանք լինում է օրվա մեջ 6 ժամ, իսկ ջուրն արդեն շատ շրջաններում հասանելի է դարձել. գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը։
Ինտերնետը շարունակում է խափանված մնալ։
Սակայն իրավիճակը քաղաքում շարունակում է լարված մնալ։
Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի հետևանքով վիրավորներ ու զոհ է գրանցվել։
Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասն ու արձանագրվել են նյութական վնասներ։
Հիշեցնենք, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում վերջին ամսվա ընթացքում ջրամատակարարում չի եղել։ Զգալի խափանումներով է մատակարարվել էլեկտրաէներգիան։