Ջրվեժում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է, մեքենայում ուղևոր չի գտնվել


11:24 , 28 հուլիս, 2015

Lurer.com-ը գրում է.

Հուլիսի 28-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դոդջե» մակնիշի 05 UL 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Հ.) կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը:

Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել: