Հայտնի են Ուիթնի Հյուսթոնի դստեր մարմնի դիահերձման արդյունքները


08:15 , 28 հուլիս, 2015

brown-daughter-of-theՆախնական դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել Բոբի Քրիստինա Բրաունի՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր մահվան պատճառը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլթոն քաղաքի դատաբժշկական փորձագետները աղջկա մարմնում որևէ էական վնասվածք չեն գտել: Նրանք նաև նշել են, որ Բրաունը նախկինում չի ունեցել մի այնպիսի հիվանդություն, որը կարող էր մահվան հանգեցնել:

Աղջկա մահվան պատճառները պարզելու համար բժիշկները մտադիր են լրացուցիչ փորձաքննություն անցկացնել, որի համար մի քանի շաբաթ կպահանջվի:

Հիշեցնենք, որ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է կիրակի օրը՝ հուլիսի 26-ին, մոտ 6 ամիս կոմայի մեջ մնալուց հետո: