Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ` ԷլԴեՊեԷր կուսակցության ղեկավար Ժիրինովսկու հետ Պուտինի հանդիպումը կայացել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ Պուտինի հանդիպումների շարքի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Պուտինն ու Ժիրինովսկին քննարկել են անզավակության հարկի հարցը, որը ժամանակ առ ժամանակ բարձրանում է ռուսաստանյան հասարակության համար: Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի հեռավոր արևելքը բնակեցնելու և այլ դեմոգրաֆիական խնդիրների համատեքստում:
Պուտինը, սակայն, ասել է, որ նման հարկը «բարոյական հիմքեր չունի» և չի կարող ընդունվել այժմյան Ռուսաստանում: ԽՍՀՄ-ում տղամարդիկ 6 տոկոս հարկ են վճարել երեխա չունենալու համար: