Tert.am-ը գրում է.
Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին հայտնում է StockMarketWire կայքը:
Fitch-ը նաև հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի չապահովված պարտատոմսերի վարկանիշը B+ մակարդակում:
Երկրի համար առաստաղ է սահմանվել BB- մակարդակը, իսկ կարճաժամկետ արտարժույթային IDR (Issuer Credit Rating) վարկանիշը սահմանվել է B մակարդակում: