Մայրաքաղաքի Կողբացի և Տերյան փողոցներում իրականացվում է միակողմանի երթևեկություն


14:12 , 27 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 27 արձանագրություն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը:  Ներկայում միակողմանի երթևեկ է իրականացվում  Կողբացի և Տերյան փողոցներում: