Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպք


12:56 , 27 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 36 պատահարի հետևանքով 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 11, խուլիգանության 6, յուրացման 1, դրամանենգության և կաշառակերության 2-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք: