Հայտնիներից ով քանի տարեկան է


14:45 , 27 հուլիս, 2015

BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց տարիքները։ Եռյակներին առանձնացրել ենք ըստ տարիքային խմբերի. թե նրանցից ով է ավելի մեծ երևում, ով ավելի երիտասարդ՝ դատեք ինքներդ։

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն ու մոդել Լուսինե Թովմասյանը հասակակիցներ են, նրանք այս տարի դարձան 29 տարեկան։ Հաղորդավարուհի Մերի Մակարյանը նրանցից մեկ տարով մեծ է, մի քանի օրից նա կտոնի 30-ամյակը։

Դերասանուհի Քեթրին Մանասյանն ու Հասմիկ Կարապետյանը ծնվել են նույն տարում։ Այս տարի նրանք բոլորում են 38 տարին։ Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նրանցից մեկ տարով մեծ է՝ նա 39 տարեկան է։

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը, դերասանուհիներ Աիդա Բաբաջանյանն ու Լալա Մնացականյանը նույն սերնդի ներկայացուցիչներ են։ Աիդա Բաբաջանյանն այս տարի կդառնա 57 տարեկան, Լալա Մնացականյանը՝ 58, Նադեժդա Սարգսյանը՝ 61։