Բեյրութում աղբահանների վեճի պատճառով աղբը թափում են փողոցներում


10:56 , 27 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Լիբանանում ցուցարարները փակել են Բեյրութը երկրի հարավի հետ կապող փողոցը: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց մոտ կարող են բերել մայրաքաղաքի աղբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբահանող ընկերության և աղբանոցի միջև, ուր տեղափոխվում է Բեյրութի աղբը, չլուծված վեճի պատճառով աղբը սկսել են թափել մայրաքաղաքի փողոցներում:

Իշխանությունները պատրաստվում էին աղբի մի մասը տեղափոխել Խարուբ շրջան, բայց վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև երեքշաբթի։