Tert.am-ը գրում է.
Ստամբուլի կենտրոնում երրորդ օրը շարունակվող բախումների ընթացքում ոստիկան է մահացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքական ոստիկանության սպա Մուհամեդ Ֆաթիհ Սիվիրիին վիրավորել են կրծքավանդակի շրջանում, երբ նա փորձել է ձերբակալություն իրականացնել։ Վնասվածքը մահացու է եղել:
Անկարգությունները սկսվել են ուրբաթ օրը ոստիկանության իրականացրած գործողության ընթացքում քաղաքական խմբավորման անդամ մի աղջկա մահվանից հետո:
Թուրքիայում ոստիկանության իրականացրած գործողության նպատակը եղել են «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցները, բայց ոստիկանները ձերբակալել են նաև արմատական ձախ ակտիվիստների:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին՝ Սուրուչում, ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից և հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո, ինչի համար պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը։