Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անխուսափելի է. նախկին վարչապետ


07:24 , 27 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

Շոտլանդիայի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդը կարծում է, որ ապագայում Շոտլանդիայի անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե կանցկացվի:  Ինչպես  Սալմոնդը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում` իր կարծիքով իրադարձությունների զարգացման այս տարբերակն անխուսափելի է:

«Կարծում եմ, որ անկախության մասին երկրորդ հանրաքվեն անխուսափելի է: Հարցն այն չէ, թե որքանով է այն անխուսափելի, այլ թե երբ այն կկայանա»,- ասել է Սլամոնդը:

Նախորդ հանրաքվեի արդյունքում, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը դեմ էին քվեարկել անկախությանը: