Անդերլեխտի լքված անասնաբուժական դպրոցի լաբորատորիայում Chaos կեղծանվամբ լուսանկարիչ սարսափելի կադրեր է ֆիքսել։
Հարյուրավոր անատոմիական օրինակներ գտնվում են փոշով պատված և դեղին ֆորմալդեգիդի լուծույթով լցված տարաների մեջ։ Շինությունը լքված է ավելի քան 20 տարի։ Լուսանկարների հեղինակը նկարագրում է իր տպավորությունները.
–Ես կարծես թե սարսափ ֆիլմում հայտնված լինեի։ Ողջ մարմինս փշաքաղվեց։ Ամեն վայրկյան ես սարսափահար կողքերս էի նայում, բայց, այնուամենայնիվ, ավարտին հասցրեցի աշխատանքս։