Մեքսիկայի իշխանությունները ոչնչացրել են մոտ 150 տոննա մարիխուանա


13:54 , 26 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է

Մեքսիկայի Նայարիտ նահանգի իշխանությունները ոչնչացրել են 149 տոննա մարիխուանա, գրում է ria.ru-ն։

Ապօրինի տնկիները հայտնաբերվել էին Ռոսա-Բլանկա փոքրիկ քաղաքի զանգվածային հետախուզական գործողությունների ժամանակ։

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5 հողատարածքներ՝ մարիխուանա տեսակի բույսի տնկիներով։

Իրավապահները հավաքել են 149 տոննա մարիխուանայի բույսերը և այրելու միջոցով ոչնչացրել են դրանք։

Սա վերջին տարիների ընթացքում մարիխուանայի տնկիների հայտնաբերման խոշորագույն դեպքն է։