Tert.am-ը գրում է.
Թուրքիայի հարավ-արևելքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են, գրում է ria.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ երբ զինված ուժերի շարասյունը շարժվելիս է եղել Դիարբեքիր նահանգի մայրուղիներից մեկով։
Դիարբեքիրի համանուն կենտրոնը համարվում է Քուրդիստանի մայրաքաղաքը և Թուրքիայի քրդական խոշորագույն համայնքն ունի։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքական ուժերն ԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ օդային հարվածների երրորդ ալիքն են սկսել։