Tert.am-ը գրում է.
Եմենում ապստամբների դեմ ռազմական գործողություններ իրականացնող Արաբական երկրների կոալիցիան հայտարարել է 5-օրյա հաշտության մասին:
«Գազետա»-ի փոխանցմամբ` արաբական զինուժի հրամանատարությունը հայտարարել է, որ կիրակի օրվանից` հուլիսի 26-ից, ուժի մեջ կմտնի «մարդասիրական հաշտությունը»:
Եմենի «հաշտությունը» ուժի մեջ կմտնի շաբաթ օրը տեղի ժամանակով երեկոյան 23:59-ից: Կդադարեցվեն գնդակոծությունները, որպեսզի հումանիտար ծառայությունները կարողանան Եմենի ազգաբնակչությանը օգնություն հասցնել:
Միաժամանակ սակայն արաբական կոալիցիան հայտարարել է, որ կարձագանքի, եթե խախտումներ լինեն ապստամբների կողմից:
Ավելի վաղ Ադեն քաղաքում Սաուդյան Արաբիայի կողմից սատարվող Եմենի կառավարական ուժերի և հուսի ապստամբների բախման հետևանքով 43 խաղաղ բնակիչ էր զոհվել: